Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Տոնի Կրոսը պատմել է 2014 թվականի ամռանը Մյունխենի «Բավարիայից» մադրիդյան ակումբ տեղափոխվելու իր ակնկալիքների մասին։
«Երբ ես ժամանեցի Մադրիդ, հույս ունեի հաղթել Չեմպիոնների Լիգան և այլ տիտղոսներ։ Ես շատ բան էի սպասում, բայց ոչ սա։ Ես եկել եմ այնպիսի մեծ ակումբից, ինչպիսին «Բավարիան» է՝ երկար տարիներ խաղալու, իմ տեղը զբաղեցնելու, ակումբի հետ լավ հարաբերություններ ունենալու, իմ որակները ցուցադրելու գաղափարով»,- Կրոսի խոսքերն է մեջբերում Marca-ն։
Հիշեցնենք, որ Մադրիդի «Ռեալում» Կրոսը չորս անգամ հաղթել է Չեմպիոնների Լիգան, հինգ անգամ՝ աշխարհի ակումբային առաջնությունը, երեք անգամ՝ Իսպանիայի առաջնությունը։ Թիմի հետ միասին նա մինչ այժմ նվաճել է 20 տիտղոս։
«Ռեալը» հունիսի 21-ին հայտարարեց 33-ամյա գերմանացու հետ պայմանագրի երկարաձգման մասին՝ մինչև 2024 թվականի ամառ։