«Չելսիի» ավագ և պաշտպան Տիագո Սիլվան մեկնաբանել է նախկին թիմակից Քրիստիան Պուլիշիչի՝ «Միլան» հնարավոր տեղափոխությունը։
Հաղորդվում էր, որ լոնդոնյան ակումբը համաձայնել է վաճառել ֆուտբոլիստին 22 միլիոն եվրոյով։
«Պուլիշիչը հիանալի տղա է և անհավանական ֆուտբոլիստ: Նա անցյալ տարի մեզ հետ խաղալու շատ հնարավորություններ չուներ։ Վստահ չեմ, որ նա հարյուր տոկոսով կմեկնի «Միլան», բայց եթե նա գնա, ապա այնտեղ, անշուշտ, հաջողության կհասներ»,- Սիլվայի խոսքերն է մեջբերում Sky Sports-ը:
2022/2023 մրցաշրջանում Պուլիշիչը «Չելսիի» կազմում անցկացրել է 30 հանդիպում բոլոր մրցաշարերում՝ դառնալով մեկ գոլի և երկու գոլային փոխանցման հեղինակ։