Սանկտ-Պետերբուրգի «Զենիթի» նախկին կիսապաշտպանը տեղափոխվել է «Ուրարտու»

Երևանի «Ուրարտուն» պայմանագիր է ստորագրել ռուս կիսապաշտպան Պավել Մագիլևեցի հետ։

Մագիլևեցը հանդես է եկել Ռուսաստանի Պրեմիեր լիգան ներկայացնող «Զենիթ», Կազանի «Ռուբին», «Ռոստով», «Խիմկի» և «Նիժնի Նովգորոդ» ակումբներում։ Ֆուտբոլիստը Սանկտ-Պետերբուրգի «Զենիթի» հետ 2014/15 մրցաշրջանում դարձել է Ռուսաստանի չեմպիոն, իսկ 2016/17 մրցաշրջանում՝ Ռուսաստանի սուպերգավաթակիր։

30-ամյա ֆուտբոլիստն «Ուրարտու» է տեղափոխվել ուզբեկական «Բունյոդկոր» ֆուտբոլային ակումբից։