Ստեֆան դե Վրեյը երկարաձգել է պայմանագիրը «Ինտերի» հետ

Պաշտպան Ստեֆան դե Վրեյը երկարաձգել է պայմանագիրը «Ինտերի» հետ, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։

31-ամյա հոլանդացու նոր պայմանագիրը նախատեսված է մինչև 2025 թվականի հունիսի 30-ը:

Ստեֆան դե Վրեյը «Ինտերում» է 2018 թվականից։ 2022/23 մրցաշրջանում նա ակումբի կազմում անցկացրել է 38 հանդիպում բոլոր մրցաշարերում՝ դառնալով մեկ գոլի հեղինակ։