Ռոմելու Լուկակուն պատրաստ է աշխատավարձի զգալի կրճատման

«Չելսիի» հարձակվող Ռոմելու Լուկակուն պատրաստ է աշխատավարձի զգալի կրճատման՝ «Ինտեր» մշտական հիմունքներով տեղափոխվելու համար, որտեղ նա անցկացրեց նախորդ մրցաշրջանը վարձավճարով, հայտնում է The Telegraph-ը։

Աղբյուրի համաձայն՝ Լուկակուն պատրաստ է տարեկան կրճատել աշխատավարձը գրեթե 1 միլիոն ֆունտ ստեռլինգով, որպեսզի շարունակի խաղալ «Ինտերում»:

Նշվում է, որ 30-ամյա բելգիացուն չի հետաքրքրում «Յուվենտուս» տեղափոխվելու տարբերակը, որի հետաքրքրության մասին ավելի վաղ հաղորդվում էր։

Անցած մրցաշրջանում Լուկակուն «Ինտերի» կազմում անցկացրել է 37 հանդիպում՝ դառնալով 14 գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ: Transfermarkt-ը Բելգիայի հավաքականի հարձակվողին գնահատում է 40 միլիոն եվրո։