Մադրիդի «Ռեալի» պաշտպան Ալվարո Օդրիոզոլան մոտ է «Ռեալ Սոսյեդադ» վերադառնալուն, հայտնում է AS-ը։
Ըստ աղբյուրի՝ 27-ամյա ֆուտբոլիստը ներառված չէ «սերուցքայինների» մարզիչ Կառլո Անչելոտտիի պլաններում։ Մադրիդցիները դեմ չեն իրենց ֆուտբոլիստին բաց թողնել Լա լիգայի մեկ այլ թիմ, սակայն ցանկանում են որոշակի գումար ստանալ Օդրիոզոլայի համար: Եթե պաշտպանը տեղափոխվի «Ռեալ-Սոսյեդադ», ապա երեք տարվա պայմանագիր կկնքի ակումբի հետ։
2022/2023 մրցաշրջանում Օդրիոզոլան «Ռեալի» կազմում վեց հանդիպում է անցկացրել բոլոր մրցաշարերում, որոնցում աչքի չի ընկել արդյունավետ գործողություններով։ Ֆուտբոլիստի պայմանագիրը մադրիդյան ակումբի հետ ուժի մեջ է մինչև 2024 թվականի հունիսի վերջը։ Ֆուտբոլիստի արժեքը, ըստ Transfermarkt-ի, կազմում է 5 միլիոն եվրո։