«Փարիզ Սեն Ժերմենը» տրանսֆեր է համաձայնեցրել

«Մալյորկայի» կիսապաշտպան Լի Կան Ինը բուժզննում է անցել ՊՍԺ տեղափոխության համար, հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն:

Աղբյուրի համաձայն՝ գործարքը համաձայնեցվել է նախորդ ամիս, կորեացի ֆուտբոլիստը հինգ տարվա պայմանագիր կկնքի։ Մոտ օրերս ՊՍԺ-ն կհայտարարի ֆուտբոլիստի հետ պայմանագիր կնքելու մասին։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ Կորեայի հավաքականի 22-ամյա ֆուտբոլիստի համար փարիզյան ակումբը կվճարի 22 մլն եվրո։

2022/23 մրցաշրջանում կիսապաշտպանը բոլոր մրցաշարերում անցկացրել է 39 հանդիպում՝ դառնալով 6 գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ։