«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Մեյսոն Գրինվուդը երեքշաբթի օրը՝ հուլիսի 11-ին, բուժզննում կանցնի՝ մինչև մրցաշրջանի ավարտ վարձավճարով «Ատալանտա» տեղափոխվելու համար։ Հաղորդում է 90min-ը։
Աղբյուրի փոխանցմամբ՝ ակումբները վերջնականապես պայմանավորվել են 23-ամյա ֆուտբոլիստի վարձակալության հարցում։ Ինքը՝ անգլիացին, պատրաստ է տեղափոխվել Իտալիա՝ փորձելու վերակենդանացնել կարիերան։
Գրինվուդը բաց թողեց նախորդ մրցաշրջանը որակազրկման պատճառով: 2021/2022 մրցաշրջանում երիտասարդ անգլիացին «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում անցկացրել է 24 հանդիպում բոլոր մրցաշարերում, որոնցում դարձել է 6 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։ Ֆուտբոլիստի պայմանագիրը «կարմիր սատանաների» հետ ուժի մեջ է մինչև 2025 թվականի հունիսի վերջը։ Ֆուտբոլիստի արժեքը, ըստ Transfermarkt-ի, կազմում է 50 միլիոն եվրո: