Լուկա Մոդրիչը հաջորդ ամառ կարող է տեղափոխվել Սաուդյան Արաբիա

Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Լուկա Մոդրիչը հաջորդ ամառ կարող է տեղափոխվել Սաուդյան Արաբիա, հայտնում է Football Espana-ը։

Աղբյուրի համաձայն՝ 37-ամյա խորվաթը արդեն համաձայնել է տեղափոխվել Սաուդյան Արաբիայի ակումբ՝ Մադրիդի «Ռեալի» հետ պայմանագրի ավարտից հետո:  Նշվում է, որ Մոդրիչը պատրաստ է տասներորդ խաղային համարը տալ թիմի նորեկ Արդա Գյուլերին 2024 թվականի ամռանը։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ Մադրիդի «Ռեալը» Մոդրիչին առաջարկել է մնալ ակումբի և աշխատանքի անցնել այնտեղ։