«Նապոլիի» հարձակվող Մատեո Պոլիտանոն դարձել է «Լացիոյի» հետաքրքրության առարկան։ Հռոմեական ակումբի ղեկավարությունն արդեն նախնական բանակցություններ է վարել ֆուտբոլիստի տրանսֆերի շուրջ, հայտնում է լրագրող Ալֆրեդո Պեդուլլան իր Twitter-ում։
Աղբյուրի համաձայն՝ 29-ամյա իտալացին հետաքրքրում է «Լացիոյին» և հանդիսանում է թիմի հարձակման ուժեղացման երկրորդ առաջնահերթ տարբերակը: Հռոմեացիներն առաջին հերթին ցանկանում են պայմանագիր կնքել Դոմենիկո Բերարդիի հետ, Պոլիտանոն այլընտրանքային տարբերակ է ակումբի համար։ Այսպիսով, Բերարդիի տրանսֆերի ձախողման դեպքում «Լացիոն» անմիջապես կգնա Մատեոյի թեկնածությանը։
Անցած մրցաշրջանում իտալացի հարձակվողը «Նապոլիի» կազմում անցկացրել է 27 հանդիպում Ա Սերիայում՝ դառնալով երեք գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ: