«Յուվենտուսը», «Միլանը» և «Ռոման» հետաքրքրված են Մարկո Արնաուտովիչի ծառայություններով

«Բոլոնիայի» 34-ամյա հարձակվող Մարկո Արնաուտովիչը դարձել է «Յուվենտուսի», «Միլանի» և «Ռոմայի» լուրջ հետաքրքրության առարկան, հայտնում է Football Italia-ն։

Ըստ աղբյուրի՝ ավստրիացի հարձակվողին վերոնշյալ ակումբները դիտարկում են որպես հարձակման ուժեղացման առաջնահերթ տարբերակների հնարավոր ավելի էժան այլընտրանք։ Սակայն ֆուտբոլիստի գործակալը հարկ չի համարում հեռանալ «Բոլոնիայից»։ Նրա խոսքով՝ Մարկոն երջանիկ է ակումբում և չի պատրաստվում հեռանալ։ Այժմ նա կենտրոնացած է միայն նախամրցաշրջանային մեկնարկի վրա, որպեսզի լավագույնս հանդես գա «Բոլոնիայի» մարզաշապիկով:

Ավստրիացին նախորդ մրցաշրջանում «Բոլոնիայի» կազմում անցկացրել է 21 հանդիպում՝ դառնալով տասը գոլի հեղինակ: Transfermarkt -ը 34-ամյա ֆուտբոլիստին գնահատում է 5 մլն եվրո։