«Յուվենտուսի» նախկին ֆուտբոլիստ Խուան Կուադրադոն հայտնել է, որ դեռ ընտրում է, թե որտեղ շարունակի կարիերան։ Նա նաև հայտնել է, որ «Ալ-Նասրի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն իրեն Սաուդյան Արաբիա չի կանչում։
«Ես դեռ ուժ ունեմ շարունակելու խաղալ բարձր մակարդակով, բայց Ռոնալդուն ինձ Սաուդյան Արաբիա չի հրավիրում։ Մենք վերջերս հանդիպեցինք գործակալի հետ և քննարկեցինք ապագան: Մենք տարբերակներ ունենք, ընտրում ենք լավագույնին»,- ֆուտբոլիստի խոսքերը մեջբերում է Goal-ը։
Հիշեցնենք, որ հունիսի 30-ին ֆուտբոլիստը հեռացավ «Յուվենտուսից»։ Կուադրադոն թուրինցիների կազմում անցկացրել է 314 հանդիպում, խփել 26 գոլ և կատարել 65 գոլային փոխանցում։ Թուրինի կազմում նա 5 անգամ դարձել է Ա Սերիայի հաղթող, երեք անգամ հաղթել է Իտալիայի գավաթը և երկու անգամ նվաճել երկրի Սուպերգավաթը։