Գարեթ Բեյլը խոսել է Մադրիդի «Ռեալում» ունեցած դժվարությունների մասին:
«Դա երևի պատճառներից մեկն է, որ իսպանական մամուլն ինձ այդքան վատ վերաբերվեց. դու եկել ես այստեղ որպես գալակտիկոս, բոլորն ակնկալում են, որ դու ամենուր կլինես, դու կանես ամեն ինչ, և ես դրա լրիվ հակառակն էի: Ես պարզապես ուզում էի ֆուտբոլ խաղալ, իսկ հետո անհետանալ մթության մեջ:
Ես կարող էի խոսել իսպաներեն, բայց չէի ուզում, որովհետև ուզում էի միայն անձնական, հանգիստ կյանքով ապրել: Ես չէի ուզում շրջապատված լինել աղմուկով: Երևի դրա համար են հարձակվել ինձ վրա, քանի որ ես նրանց երբեք շատ բան չեմ տվել։ Նրանք երևի ուղղակի չէին հասկանում ինձ որպես մարդ։
Ես ցանկանում էի Մադրիդում խաղալ այս սպիտակ մարզաշապիկով։ Այնտեղ ես անհավատալի պահեր ապրեցի։ Բայց եղել են նաև դժվար ժամանակներ, երբ ես ինձ միայնակ էի զգում։ Բոլորն իմ դեմ էին, բղավում էին։ Հատկապես, երբ դա տեղի ունեցավ առաջին անգամ, ես շատ երիտասարդ էի (Բեյլը 24 տարեկան էր) և չգիտեի, թե ինչպես վարվել ճնշման ու սպասելիքների հետ»,- ասել է Մադրիդի «Ռեալի» նախկին եզրային հարձակվողը: