Թուրքական «Գալաթասարայը» պատրաստ է ՊՍԺ-ից գնել արգենտինացի հարձակվող Մաուրո Իկարդիին։ Ակումբները համաձայնեցրել են տրանսֆերի վերջնական մանրամասները, հայտնում է L’Equipe-ը։
Հաղորդվում է, որ Իկարդիի ամբողջական տրանսֆերի գումարը կկազմի 10 միլիոն եվրո:Հարձակվողի պայմանագիրը ՊՍԺ-ի հետ ուժի մեջ է մինչև 2024 թվականի ամառը։
2022/2023 մրցաշրջանը Իկարդին վարձավճարով անցկացրել է «Գալաթասարայում»։ Ստամբուլի թիմի կազմում անցկացրած 26 խաղում արգենտինացին խփել է 23 գոլ և կատարել 8 գոլային փոխանցում։ «Գալաթասարայը» դարձավ Թուրքիայի չեմպիոն և 2023/2024 մրցաշրջանում հանդես կգա Չեմպիոնների Լիգայի որակավորման փուլում։
Իկարդին 2019/2020 մրցաշրջանում վարձավճարով հանդես է եկել ՊՍԺ-ում, իսկ 2020 թվականի ամռանը վերջնականապես այս ակումբ է տեղափոխվել Միլանի «Ինտերից»։ Ընդհանուր առմամբ, արգենտինացին փարիզցիների կազմում անցկացրել է 92 խաղ, խփել 38 գոլ և կատարել 10 գոլային փոխանցում։