«Բավարիան» պատրաստվում է նոր առաջարկ անել «Թոթենհեմին» հարձակվող Հարի Քեյնի համար։
Ինչպես հայտնում է Daily Mail-ը՝ մյունխենցիների նոր առաջարկը կկազմի 80 մլն եվրո։ Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ անգլիական ակումբը հրաժարվել է 70 միլիոն եվրոյով վաճառել 29-ամյա անգլիացուն։
Քեյնի գործող պայմանագիրը «Թոթենհեմի» հետ նախատեսված է մինչև 2024 թվականի ամառը։
Նախորդ մրցաշրջանում հարձակվողը բոլոր մրցաշարերում անցկացրել է 49 հանդիպում՝ դառնալով 32 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ։