«Բարսելոնան» կթողարկի «Կամպ Նոու» խոտածածկից պատրաստված զարդերի հավաքածու

«Բարսելոնան» պատրաստվում է «Կամպ Նոու» խոտածածկից ոսկյա զարդեր թողարկել, հայտնում է Mundo Deportivo-ն։ Հարդարման համար օգտագործվելու է «Կամպ Նոու» հին մարզադաշտի խոտածածկը, որն այժմ փակ է վերանորոգման համար:

Հավաքածուն կկոչվի Etern Spotify Camp Nou 1957՝ մարզադաշտի բացման տարուց հետո։

«Կամպ Նոու» մարզադաշտը կվերանորոգվի 1,5 միլիարդ եվրո արժողությամբ, իսկ տարողունակությունը 99.000-ից կավելանա 105.000-ի:

Ակումբը ակնկալում է ոսկերչական իրերի վաճառքից վաստակել 30 մլն եվրո։