Մաուրո Իկարդիի ապագայից նոր տեղեկություն կա

«Գալաթասարայը» և ՊՍԺ-ն այժմ քննարկում են հարձակվող Մաուրո Իկարդիի՝ թուրքական ակումբ լիարժեք տեղափոխության հարցը։

Ինչպես տեղեկացնում է L’Equipe-ը, թուրքական ակումբը պատրաստ է 30-ամյա արգենտինացու համար վճարել 10 մլն եվրո։

2022/23 մրցաշրջանում Իկարդին բոլոր մրցաշարերում վարձավճարով 26 հանդիպում է անցկացրել «Գալաթասարայի» կազմում՝ դառնալով 23 գոլի և 8 գոլային փոխանցման հեղինակ։