Ռոնալդ Կուման․ «Չի կարելի ամեն մրցաշրջանում այդ տարիքի ֆուտբոլիստների հետ պայմանագիր կնքել»

Հոլանդիայի հավաքականի գլխավոր մարզիչ Ռոնալդ Կումանը խոսել է «Բարսելոնայի» տրանսֆերային քաղաքականության մասին։

«Նայելով դրսից՝ կարելի է քննարկել ֆուտբոլիստների տարիքը: Նրանք ապագայի համար չեն աշխատում՝ ո՛չ ֆինանսապես, ո՛չ ֆուտբոլային տեսանկյունից։ Գյունդողանը հիանալի ֆուտբոլիստ է, բայց նրա հետ պետք էր ավելի վաղ պայմանագիր կնքել: Ակումբի համար, որը պետք է նայի ապագային…նրանք պայմանագիր կնքեն երկու-երեք տարով:

Երբ ես մարզիչ էի, գումար չկար։ Եվ ես տեսա, որ կա Պեդրին, Նիկոն, Գավին… Մենք Հոլանդիայում սովոր ենք երիտասարդներին հնարավորություններ տալ։ Լավ ապագա ունենալու համար պետք է աշխատել։

Խոսքը նույնիսկ Գյունդողանի մասին չէ: Չի կարելի ամեն մրցաշրջանում այդ տարիքի երկու կամ երեք ֆուտբոլիստների հետ պայմանագիր կնքել: Եթե ​​մտածեք ապագայի մասին, ապա 22-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերն ավելի լավ է, քան 32 կամ 33 տարեկան ֆուտբոլիստի տրանսֆերը»,- Կումանի խոսքերն է մեջբերում Marca-ն։