Ռոմելու Լուկակուն կարիերան շարունակելու այլ տարբերակ ունի

«Յուվենտուսը» հետաքրքրված է «Չելսիի» հարձակվող Ռոմելու Լուկակուի ծառայություններով, հայտնում է The Athletic-ը:

Բելգիացի հարձակվողին ձեռք բերելու հարցում թուրինյան ակումբը կարող է մրցակցել «Ինտերի» և «Ալ-Հիլալի» հետ:

Նախորդ մրցաշրջանը Լուկակուն վարձավճարով անցկացրել է «Ինտերում»:

Ավելի վաղ հայտնի էր դարձել նաև, որ «Չելսին» այլևս հետաքրքրված չէ ֆուտբոլիստի վարձակալությամբ, լոնդոնյան ակումբը պատրաստ է դիտարկել միայն հարձակվողի ամբողջական վաճառքը։