Կիլիան Մբապպե. «Ցանկանում եմ հաղթել Չեմպիոնների Լիգան»

ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապպեն հրաժարվել է պատասխանել իր ապագայի վերաբերյալ հարցին։

«Ես մրցունակ ֆուտբոլիստ եմ, միշտ խաղում եմ հաղթելու համար։ Կարևոր չէ, թե որ ակումբի մարզաշապիկն եմ հագնում, անկախ նրանից, թե քանի տարեկան եմ, դա ինձ երբեք բավարար չէ, ես պարզապես ցանկանում եմ հաղթել։ Ցանկանում եմ հաղթել Չեմպիոնների Լիգան»,- ֆուտբոլիստի խոսքերը մեջբերում է France Football-ը։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ Մադրիդի «Ռեալը» պատրաստ է գնել Մբապպեին 224+56 միլիոն եվրոյով։