ՊՍԺ-ի կիսապաշտպան Ջորջինիո Վեյնալդումը կհեռանա ակումբից, հայտնում է L’Equipe-ը:
32-ամյա հոլանդացի ֆուտբոլիստը նախորդ մրցաշրջանում վարձավճարով հանդես է եկել «Ռոմայում»:
Այժմ կիսապաշտպանը առաջարկներ ունի Թուրքիայի և հոլանդական ակումբներից։ Ֆուտբոլիստը ժամանակ է պահանջել մտածելու համար։
2022/23 մրցաշրջանում Վեյնալդումը «Ռոմայի» կազմում բոլոր մրցաշարերում անցկացրել է 23 հանդիպում՝ դառնալով 2 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ։