Դոնի վան դե Բեկը կարող է հեռանալ «Մանչեսթեր Յունայթեդից»

«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Դոնի վան դե Բեկը կարող է հեռանալ թիմից այս ամառ, հայտնում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։

Աղբյուրի փոխանցմամբ՝ ֆուտբոլիստը դիտարկում է կարիերան շարունակելու տարբերակներ։ Ավելի վաղ հաղորդվում էր, որ հռոմեացիները կապի մեջ են կիսապաշտպանի հետ։

26-ամյա Դոնի վան դե Բեկի գործող պայմանագիրը «Մանչեսթեր Յունայթեդի» հետ նախատեսված է մինչև 2025 թվականի հունիսի վերջը։

Ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը կազմում է 13 միլիոն եվրո։