«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Կազեմիրոն խոսել է Մադրիդի «Ռեալից» անգլիական ակումբ տեղափոխվելու մասին։
«Ես նախ խոսեցի ընտանիքիս հետ, և նրանք անմիջապես համաձայնեցին: Ես հնարավորություն ունեցա հեռանալ թոփ ակումբից գագաթնակետին և այն տարիքում, երբ դեռ բավարար կամքի ուժ ունեմ դա անելու համար: Երկու-երեք տարի հետո ես այլևս չէի հեռանա «Ռեալից» մեկ այլ մեծ ակումբ, չէի ունենա լիգա փոխելու և այլ մեծ թիմ տեղափոխվելու անհրաժեշտ հավակնություններ։
Իր դերն ունեցավ նաեւ Պրեմիեր Լիգայում խաղալու ցանկությունը։ Եվ ամենից շատ այն փաստը, որ սա հենց այնպիսին է, ինչպիսին ես պատկերացնում էի։ Այստեղ հասարակ հանդիպումներ չկան. երբ առաջատարը խաղում է վերջին կազմով, դեռ պարզ չէ, թե ով կհաղթի։ Եթե միայն 90%-ով խաղաք, կձախողվեք:
Իմ կարիերայի նպատակն է հաղթել Աշխարհի առաջնությունը Բրազիլիայի հետ և «Մանչեսթեր Յունայթեդին» վերադարձնել գագաթին»,- Կազեմիրոյի խոսքերն է մեջբերում Placar-ը
31-ամյա Կազեմիրոն «Մանչեսթեր Յունայթեդ» է տեղափոխվել «Ռեալից» 2022 թվականի ամռանը։ Պրեմիեր Լիգայում բրազիլացի կիսապաշտպանը անցկացրել է 28 հանդիպում, որոնցում դարձել է 4 գոլի և երեք գոլային փոխանցման հեղինակ։