Արդա Գյուլերը հայտնել է, թե ինչու է տեղափոխվել «Ռեալ», այլ ոչ թե «Բարսելոնա»

Մադրիդի «Ռեալի» նորեկ Արդա Գյուլերը հայտնել է, թե ինչու է տեղափոխվել մադրիդյան ակումբ, այլ ոչ թե «Բարսելոնա»։

«Ճիշտ է, շատ առաջարկներ եղան, բայց «Ռեալը» միշտ եղել է իմ առաջնահերթությունը։ Կարո՞ղ էի պայմանագիր կնքել «Բարսելոնայի» հետ։ Կրկնում եմ, որ շատ ակումբներ են եղել, որոնք արել են իրենց առաջարկը։ Բայց հենց որ հայտնվեց «Ռեալը», մնացած ամեն ինչ կորցրեց իր իմաստը»,- Գյուլերի խոսքերն է մեջբերում AS-ը։

Հուլիսի 6-ին Մադրիդի «Ռեալը» հայտարարեց Գյուլերի՝ «Ֆեներբախչեից» տեղափոխության մասին։ Հաղորդվում էր, որ ֆուտբոլիստին հավակնում էր նաև «Բարսելոնան»։