Հայտնի են Դալլասում կայանալիք Էլ-Կլասիկոյի տոմսերի արժեքները

Դալլասում կայանալիք «Ռեալ» Մադրիդ – «Բարսելոնա» նախամրցաշրջանային հանդիպման տոմսերն արժեն 205-ից 3200 եվրո։ Էլ-Կլասիկոյի տոմսերի միջին արժեքը 500 եվրո է։ «Ռեալն» ու «Բարսան» կհանդիպեն հուլիսի 30-ի գիշերը։ Հանդիպումը կկայանա AT&T մարզադաշտում, որը կարող է տեղավորել 80 հազար երկրպագու:

Soccer Champions Tour-ի մյուս հանդիպումների համար, որոնցում կմասնակցեն նաև «Մանչեսթեր Յունայթեդը», «Յուվենտուսը», «Արսենալը» և «Միլանը», գներն ավելի ցածր են:

«Ռեալ» – «Միլան» հանդիպման ամենաէժան տոմսերը միջինում կազմում են 180 եվրո: