«Շալկեի» կիսապաշտպան Ամին Հարիտը, որը վարձակալական հիմունքներով խաղում էր «Մարսելում», պայմանագիր է կնքել ֆրանսիական թիմի հետ, հայտնում է ակումբի պաշտոնական կայքը։
26-ամյա մարոկկացու հետ համաձայնագրի պայմանները չեն հաղորդվում։
Անցած մրցաշրջանում Հարիտն անցկացրել է 16 հանդիպում, որոնցում դարձել է գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։