Կիլիան Մբապպեն առաջիկա ժամերի ընթացքում կմիանա «Ռեալին»

ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապպեն առաջիկա ժամերի ընթացքում կմիանա Մադրիդի «Ռեալին»:

Ինչպես հայտնում է լրագրող Ֆրանսուա Գալարդոն իր սոցիալական ցանցերում, ակումբները համաձայնեցրել են 24-ամյա հարձակվողի տրանսֆերի գործարքի բոլոր պայմանները։ Նշվում է, որ հնարավոր գործարքի գումարը դեռ չի նշվում։

Հիշեցնենք, որ 2017 թվականի օգոստոսին ՊՍԺ-ն Մբապպեին վարձակալեց «Մոնակոյից», իսկ մեկ տարի անց գնեց հարձակվողին 180 միլիոն եվրոյով:

2022/23 մրցաշրջանում հարձակվողը փարիզցիների կազմում բոլոր մրցաշարերում անցկացրած 43 խաղում խփել է 41 գոլ և կատարել 10 գոլային փոխանցում։