Լյուկա Էրնանդեսը հաջողությամբ անցել է բուժզննման առաջին հատվածը՝ ՊՍԺ տեղափոխվելուց առաջ

«Բավարիայի» և Ֆրանսիայի հավաքականի պաշտպան Լյուկա Էրնանդեսը հաջողությամբ անցել է բուժզննման առաջին հատվածը՝ ՊՍԺ տեղափոխվելուց առաջ, հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։

Հաղորդվում է, որ ֆուտբոլիստի տրանսֆերի մասին կհայտարարվի հաջորդ շաբաթ։ Ակումբները համաձայնության են եկել գործարքի բոլոր պայմանների շուրջ։

27-ամյա պաշտպանի համար փարիզեցիները կվճարեն մոտ 45 մլն եվրո, գումարի մեջ ներառված են նաև բոնուսներ։

Լյուկա Էրնանդեսը Մյունխենում հանդես է գալիս 2019 թվականի հուլիսից։ 2022/23 մրցաշրջանում ֆուտբոլիստը թիմի կազմում անցկացրած 11 խաղում դարձել է 1 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ։