«Ֆեներբախչեի» կիսապաշտպան Արդա Գյուլերը տեղափոխվում է «Բարսելոնա»։
Ինչպես հայտնում է ինսայդեր Ժերար Ռոմերոն` իսպանական ակումբի սպորտային տնօրեն Դեկոն գործարքի շուրջ համաձայնել է ֆուտբոլիստի ներկայացուցիչների հետ։
Նշվում, որ ֆինանսական դժվարությունների պատճառով կատալոնացիներն այս ամառ չեն կարողանա պայմանագիր կնքել Գյուլերի հետ։ Տրանսֆերը կկայանա հաջորդ տարի։ Թուրք ֆուտբոլիստի համար պայքարում «Բարսելոնան» առաջ է անցել Մադրիդի «Ռեալից»։
Ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը կազմում է 15 միլիոն եվրո։