Սեզար Ասպիլիկուետան կարող է վերադառնալ հայրենիք

Մադրիդի «Ատլետիկոն» ցանկանում է գնել Սեզար Ասպիլիկուետայի տրանսֆերը:

33-ամյա ֆուտբոլիստն արդեն համաձայնեցրել է «Ինտերի» հետ պայմանագրի պայմանները, սակայն «Ատլետիկոն» միջամտել է այդ հարցին, ասվում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոյի թարմացված զեկույցում:  Այժմ Ասպիլիկուետայի հետ բանակցություններում, պայքարի ֆավորիտը մադրիդյան ակումբն է։ Նշվում է, որ պաշտպանի ընտանիքը ցանկանում է վերադառնալ Իսպանիա։

Սեզար Ասպիլիկուետան «Չելսիում» է հանդես գալիս 2012 թվականից։ Անցած մրցաշրջանում նա անցկացրել է 32 հանդիպում: