Ռոբերտո Ֆիրմինոն կարիերան կշարունակի Սաուդյան Արաբիայում

«Լիվերպուլի» հարձակվող Ռոբերտո Ֆիրմինոն կարիերան կշարունակի «Ալ-Ահլիում»։ Ինչպես հայտնում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն` բրազիլացին համաձայնեցրել է պայմանագիրը մինչև 2026 թվականը։

Հուլիսի 1-ին լրանում է ֆուտբոլիստի պայմանագիրը «Լիվերպուլի» հետ, ուստի նա ազատ գործակալի կարգավիճակով անվճար կմեկնի «Ալ-Ահլի»։

2022/23 մրցաշրջանում Ֆիրմինոն անցկացրել է 35 հանդիպում՝ դառնալով 13 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ։