ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Քրիստոֆ Գալտյեն ձերբակալվել է

«Պարի Սեն Ժերմենի» մարզիչ Քրիստոֆ Գալտյեն և նրա որդի Ջոն Վալովիչ-Գալտիեն, ով ֆուտբոլային գործակալ է, ձերբակալվել են Նիցցայի ոստիկանության կողմից՝ ռասիզմի մեղադրանքով, հայտնում է RMC-ը։

Ուրբաթ օրը նրանք հարցաքննության են հրավիրվել ռասայական և կրոնական խտրականության գործով, բերման են ենթարկվել։ Իրավապահ մարմինների աշխատակիցները ունեն 24 ժամ, որի ընթացքում մարզչին և նրա որդուն կարող են ազատ արձակել կամ մեղադրանք առաջադրել։

Ապրիլի կեսերին սկանդալ բռնկվեց Գալտյեի՝ Նիցցայում աշխատանքի ժամանակ արած հայտարարությունների շուրջ։ Մարզչին վերագրեցին այն, որ թիմը «չի կարող այդքան շատ սևամորթներ և մահմեդականներ ունենալ»: