«Վիլյառեալի» 34-ամյա կիսապաշտպան Դանիել Պարեխոն չի միանա «Բարսելոնային» ։
Լրագրող Ֆերնանդո Պոլոյի տեղեկությունների համաձայն՝ կատալոնական ակումբը վերջնական որոշում է կայացրել հրաժարվել տրանսֆերից։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ պատճառը ֆուտբոլիստի տարիքն է։
Այս պահին «Բարսելոնայի» շորթ-լիստում է մնում միայն «Ժիրոնայի» կիսապաշտպան Օրիոլ Ռոմեուն, ում Transfermarkt-ը գնահատում է 5 միլիոն եվրո։