ՈւԵՖԱ-ն թույլատրել է «Բարսելոնային» հաջորդ մրցաշրջանում մասնակցել Չեմպիոնների Lիգային

ՈւԵՖԱ-ն թույլատրել է «Բարսելոնային» հաջորդ մրցաշրջանում մասնակցել Չեմպիոնների Lիգային, հայտնում է Cadena SER-ը։

Աղբյուրի համաձայն՝ ասոցիացիայի ներկայացուցիչներն ավարտել են հետաքննությունը՝ կապված «Նեգրեյրայի» գործի հետ։

Ավելի վաղ կատալոնական ակումբի նախագահ Ժոան Լապորտան խոսել էր ՈՒԵՖԱ-ի ղեկավար Ալեքսանդր Չեֆերինի հետ երկխոսության մասին՝ կապված եվրոպական մրցաշարերից ակումբի հնարավոր հեռացման հետ։