Էրիկ տեն Հագը արգելափակել է «Մանչեսթեր Յունայթեդի» դարպասապահի տրանսֆերը

«Մանչեսթեր Յունայթեդի» դարպասապահ Դավիդ Դե Խեան շուտով կլքի ակումբը, հայտնում է The Telegraph-ը։

Դարպասապահի հեռանալը կարող է վատ ազդել ակումբի վրա, քանի որ իր գործընկեր Թոմ Հիթոնը ցանկանում է տեղափոխվել «Լյուտոն Թաուն»:

Նշվում է, որ այդ կապակցությամբ «Յունայթեդի» գլխավոր մարզիչ Էրիկ տեն Հագը որոշել է արգելափակել Հիթոնի տրանսֆերը։

Անցած մրցաշրջանում Հիթոնն ընդամենը երկու խաղ է անցկացրել ակումբի կազմում: