«Էվերթոնը» երկարաձգել է պայմանագիրը իր վետերան Շեյմուս Քոլմանի հետ, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։ 34-ամյա իռլանդացին ու 15-րդ մրցաշրջանը կանցկացնի ակումբում։
Հիշեցնենք, որ Քոուլմանը խաղում է «Էվերթոնում» արդեն 14 տարի՝ նա միացել է թիմին 2009 թվականի ձմռանը:
Անցած մրցաշրջանում «Էվերթոնին» հաջողվեց կրկին պահպանել տեղը Պրեմիեր Լիգայում. Շոն Դայչի թիմը մրցաշարն ավարտեց 17-րդ տեղում:
Ինչ վերաբերում է ֆուտբոլիստին, ապա պաշտպանը անցյալ մրցաշրջանում անցկացրել է 25 պաշտոնական հանդիպում՝ դառնալով մեկ գոլի հեղինակ։