Մադրիդի «Ռեալը» կավարտի ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապպեի գործարքը հուլիսի 1-ից 7-ը, հայտնում է լրագրող Ֆրանսուա Գալարդոն։
Աղբյուրի համաձայն՝ ֆուտբոլիստի մայրը՝ Ֆայզա Լամարին, կժամանի Մադրիդ՝ համաձայնեցնելու տրանսֆերի վերջնական պայմանները։
2017 թվականի օգոստոսին ՊՍԺ-ն «Մոնակոյից» վարձավճարով ձեռք բերեց Մբապպեին, իսկ մեկ տարի անց գնեց հարձակվողին 180 միլիոն եվրոյով։
2022/23 մրցաշրջանում հարձակվողը փարիզցիների կազմում բոլոր մրցաշարերում անցկացրած 43 խաղում խփել է 41 գոլ և կատարել 10 գոլային փոխանցում։ Ֆուտբոլիստի պայմանագիրն ակումբի հետ ուժի մեջ է մինչև 2024 թվականի հունիսի վերջը։