«Միլանը» այսօր կհայտարարի նորեկի ժամանման մասին

«Միլանը» պատրաստվում է այսօր՝ հունիսի 29-ին, հայտարարել «Չելսիի» կիսապաշտպան Ռուբեն Լոֆտուս-Չիկի հետ պայմանագիր կնքելու մասին, հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն:

27-ամյա ֆուտբոլիստն արդեն բուժզննում է անցել։ «Չելսին» Լոֆտուս-Չիկի տրանսֆերի դիմաց կստանա 16 միլիոն եվրո։

2022/23 մրցաշրջանում անգլիացին «Չելսիի» կազմում անցկացրել է 33 խաղ՝ կատարելով երկու գոլային փոխանցում։ Ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը կազմում է 25 միլիոն եվրո։