«Թոթենհեմի» նախկին գլխավոր մարզիչ Հարի Ռեդնապը վստահ է, որ հարձակվող Հարի Քեյնը չի տեղափոխվի «Բավարիա»:
«Նա կմնա «Թոթենհեմում». Նա տուն է կառուցում Լոնդոնում։ Ընտանիքը նրա համար ամենակարեւոր գործոնն է, ուստի «Բավարիա» տեղափոխվելու հավանականություն չկա։
Նա կմնա ակումբում. Հարին չի ցանկանա գնալ «Բավարիա» և ընտանիքին թողնել այստեղ։
Եթե Քեյնը մնա այստեղ՝ Անգլիայում, ապա ոչ մի երաշխիք չկա, որ նա ինչ-որ բան կհաղթի, եթե չգնա «Մանչեսթեր Սիթի»»,- ասել է,- Ռեդնապը։