Դանիլո Դ’Ամբրոզիոն պաշտոնապես լքեց «Ինտերը»

«Ինտերի» պաշտպան Դանիլո Դ’Ամբրոզիոն պաշտոնապես լքեց թիմը։

34-ամյա իտալացին սոցիալական ցանցերում հայտարարել է թիմից հեռանալու մասին: «Ներաձուրիների» հետ նրա պայմանագիրն ավարտվում է հունիսի վերջին:

Դ’Ամբրոզիոն ակումբում հանդես է գալիս 2014 թվականից։ Նա թիմի կազմում անցկացրել է 284 հանդիպում, դարձել 21 գոլի և 20 գոլային փոխանցման հեղինակ։

«Ինտերի» կազմում պաշտպանը դարձել է Իտալիայի չեմպիոն և երկու անգամ նվաճել երկրի գավաթը և սուպերգավաթը։