«Մանչեսթեր Յունայթեդը» շարունակում է աշխատել «Ինտերի» դարպասապահ Անդրե Օնանայի տրանսֆերի վրա, հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։
Աղբյուրի համաձայն՝ կողմերընոր բանակցություններ են վարել տրանսֆերի վերաբերյալ։
«Մանչեսթեր Յունայթեդը» սպասում է, որպեսզի պարզվի դարպասապահ Դավիդ դե Խեայի հետ կապված իրավիճակը՝ նախքան Օնանայի տրանսֆերի համար պաշտոնական առաջարկ ուղարկելը։ «Ինտերը» պատրաստ է 27-ամյա դարպասապահի տրասֆերը վաճառել 50-55 մլն եվրոյի դիմաց:
Կամերունցին նախորդ մրցաշրջանում անցկացրել է 24 հանդիպում, որից ութում կարողացել է դարպասն անառիկ պահել: