«Լեսթերի» կիսապաշտպան Ջեյմս Մեդիսոնը անցել է «Թոթենհեմ» տեղափոխվելու համար բժշկական թեստերի առաջին փուլը, հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։
Աղբյուրի համաձայն՝ 26-ամյա ֆուտբոլիստի հետ պայմանագիր կնքելու մասին կհայտարարվի շուտով։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Թոթենհեմը» բանավոր համաձայնության է եկել անգլիացու տրանսֆերի շուրջ 40 միլիոն ֆունտ ստերլինգով։
2022/23 մրցաշրջանում Մեդիսոնը «Լեսթերի» կազմում անցկացրած 32 խաղում դարձել է 10 գոլի և 9 գոլային փոխանցման հեղինակ։ Transfermarkt-ը ֆուտբոլիստի արժեքը գնահատում է 60 միլիոն եվրո: