Սաուդյան ակումբներն շարունակում են աշխատել Եվրոպայից բարձրակարգ ֆուտբոլիստներ ԱՄԷ հրավիրելու ուղղությամբ:
Այսպես, օրինակ, հարձակվող Ալվարո Մորատան նույնպես առաջարկ է ստացել Սաուդյան Արաբիայից։
Այնուամենայնիվ, 30-ամյա իսպանացին հրաժարվել է տրանսֆերից, հայտնում է Relevo-ն՝ վկայակոչելով լրագրող Մատեո Մորետտոյին։
Աղբյուրի համաձայն՝ Մորատան ցանկանում է մնալ «Ատլետիկոյում»:
2022/2023 մրցաշրջանում Ալվարո Մորատան Մադրիդի «Ատլետիկոյի» կազմում անցկացրած 45 պաշտոնական խաղում դարձել է 15 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։