«Արսենալը» հայտարարել է «Չելսիի» և Գերմանիայի հավաքականի հարձակվող Կայ Հավերցին ձեռք բերելու մասին։
Հաղորդվում է, որ 24-ամյա ֆուտբոլիստը երկարաժամկետ պայմանագիր է կնքել «զինագործների» հետ:
Նշվում է, որ Հավերցի պայմանագիրն «Արսենալի» հետ հաշվարկված է մինչև 2028 թվականը, իսկ տրանսֆերային գումարը կազմել է 75 միլիոն եվրո։
Հավերցը ԱՊԼ-ի նախորդ մրցաշրջանում «Չելսիի» կազմում անցկացրած 35 խաղում դարձել է 7 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ։