«Միլանը» մոտ է «Լացիոյի» կիսապաշտպան Լուկա Ռոմերոյի հետ պայմանագիր կնքելուն։
Ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոյի խոսքով՝ արգենտինացի ֆուտբոլիստի գործակալն այսօր կհանդիպի «ռոսոներիների» ղեկավարության հետ՝ բանավոր համաձայնություն կնքելու և գործարքը ավարտելու համար։ Հաղորդվում է, որ «Միլանը» երկարաժամկետ պայմանագիր է պատրաստում ֆուտբոլիստի համար:
Անցած մրցաշրջանում Ռոմերոն «Լացիոյի» կազմում բոլոր մրցաշարերում անցկացրել է 12 հանդիպում՝ դառնալով մեկ գոլի հեղինակ:
Արգենտինայի հավաքականի կազմում ֆուտբոլիստն արդեն երկու խաղ է անցկացրել։ Portal Transfermarkt-ը 18-ամյա տաղանդի արժեքը գնահատում է երեք միլիոն եվրո: