Մարկո Վերատտին սկսել է բանակցել արաբական ակումբի հետ

ՊՍԺ-ի կիսապաշտպան Մարկո Վերատտին կարող է կարիերան շարունակել Սաուդյան Արաբիայում, հայտնում է L’Équipe-ը: Ֆուտբոլիստի ծառայություններով ինչպես արդեն հայտնել ենք հետաքրքրված է «Ալ-Հիլալը»:

Տեղեկություն կա, որ ակումբի ներկայացուցիչներն արդեն մեկնել են Փարիզ՝ բանակցությունների:

Վերատտիի պայմանագիրը ՊՍԺ-ի հետ ուժի մեջ է մինչև 2026 թվականի հունիսը, բայց նա պատրաստ է լքել ակումբը:

Առայժմ իտալացին ոչ մի պաշտոնական առաջարկ չի ստացել։