«Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Կելվին Ֆիլիպսը Մյունխենի «Բավարիայի» գլխավոր տրանսֆերային նպատակն է՝ կիսապաշտպանությունը ուժեղացնելու գործում:
Լրագրող Քրիստիան Ֆալկի խոսքերով, «Վեսթ Հեմի» ֆուտբոլիստ Դեկլան Ռայսը նախկինում գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելի համար առաջնահերթություն էր, սակայն «Մուրճերի» հետ բանակցությունների ձախողումից հետո «Բավարիան» դիտարկում է Ֆիլիպսի թեկնածությունը: