Կատալոնական «Բարսելոնայի» մարզիչ Չավի Էրնանդեսը չի կարողանում պայմանավորվել ակումբի ղեկավարության հետ նոր աշխատանքային պայմանագրի կնքման շուրջ։ Ինսայդեր Ֆերնանդո Պոլոյի խոսքով, կողմերի միջև ֆինանսական առումով տարաձայնություններ կան.
Էրնանդեսը ցանկանում է, որ ակումբի ղեկավարները բարձրացնեն ոչ միայն իր, այլեւ իր օգնականների աշխատավարձերը: Ղեկավարները պատրաստ են բարձրացնել միայն գլխավոր մարզչի աշխատավարձը։
Չավին «Բարսելոնայի» գլխավոր մարզչի պաշտոնը ստանձնել է 2021 թվականի նոյեմբերին։ Կողմերի միջեւ գործող պայմանագրի ժամկետը հաշվարկված է մինչև 2024 թվականի կեսերը։ Նրա գլխավորությամբ թիմը նախորդ մրցաշրջանում դարձավ Լա Լիգայի չեմպիոն։