Բելգիացի վինգեր Յանիկ Կարասկոյի ապագան մնում է անորոշ: Ինչպես տեղեկացնում է AS-ը, «Ատլետիկոն» Կարասկոյին առաջարկում է երկարաձգել պայմանագիրը ևս երկու տարով, այսինքն՝ մինչև 2025/2026 մրցաշրջանի ավարտը։
Նշվում է, որ «Ատլետիկոյի» առաջարկը ներառում է 29-ամյա Կարասկոյի աշխատավարձի բարձրացում, սակայն ֆուտբոլիստը դեռ չի պատասխանել առաջարկին:
2022/2023 մրցաշրջանում Յանիկ Կարասկոն անցկացրել է 44 հանդիպում, որոնցում դարձել է 10 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ։