Իլկայ Գյունդողանը՝ «Բարսելոնայի» ֆուտբոլիստ

Գերմանիայի հավաքականի կիսապաշտպան Իլկայ Գյունդողանն ազատ գործակալի կարգավիճակով պաշտոնապես միացավ կատալոնական «Բարսելոնային», տեղեկացնում է ակումբի մամուլի ծառայությունը:

Կողմերի միջև կնքված պայմանագիրը նախատեսված է մինչև 2025 թվականի հունիսը և ներառում է ևս մեկ մրցաշրջանով երկարաձգման հնարավորություն:

Կնքված պայմանագրի համաձայն Գյունդողանի հրաժարագինը կկազմի 400 միլիոն եվրո: